ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 2 վարչական շրջանում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Աջափնյակ վարչական շրջանի՝ Ջանիբեկյան, Պարսեղովի, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասմիկի, Ա. Սարգսյան, Մարտիրոսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Միրաքյան, Մելիքյան, Չուխաջյան, Գ. Զոհրապի փողոցների, Խ. Խաչատրյան փողոցի՝ նրբանցքներով, Վշտունի փողոցի՝ նրբանցքներով, Ռուստամյան 1-34 անհատական տների, Բաշինջաղյան 37-140 անհատական տների, Լուկաշինի 1-35 անհատական տների, Հասրաթյան 4, 6, 8, 10 համարների,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Լենինգրադյան 31, 48, 48/1, 48/2, 48/3, 48/4, 48/5, 50, Սիսակյան 2, 3, 6, 10, Սեբաստիայի 3/3 համարների:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում