420.08
7.17
413.1
+28
Եղանակը Երևանում
Հայ

10 անձ կալանավորվել է Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրգործով (ՎԻԴԵՈ)

22:38
07 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ՝ հավաքի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով:

Հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել էին զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, մուրճերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ էին հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել էին հասարակական անվտանգությունը:

Զանգվածային անկարգության մասնակիցների այդ գործողությունների արդյունքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել էին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ նրանց մի մասը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ:

Հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել էին այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 15 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունները): 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, իսկ մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար կայացվել է ձերբակալման որոշում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և դրանց մասնակցած այլ անձանց ինքնությունները պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Հուլիսի 2022
Դիրքում սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել, հրապարակվել են 3 զինծառայողների սպանության սարսափելի մանրամասներ
Դիրքում սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել, հրապարակվել են 3 զինծառայողների սպանության սարսափելի մանրամասներ
16:15
22 Հուլիսի 2022
ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում
Ի պատասխան թերթի՝ «ԳեոՊրոՄայնինգ»-ը շանտաժի՞ է ենթարկում Հայաստանի իշխանությանը» վերնագրով հրապարակմանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում կատարել հայտարարություն
16:15
22 Հուլիսի 2022
Հայ դպրոցականներն Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում նվաճել են 2 բրոնզե մեդալ
Շարունակվում է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը. 2 բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
15:37
22 Հուլիսի 2022
Հայաստանում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հայաստանում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
14:04
22 Հուլիսի 2022
ՄԱԿ–ի ԳՎ նախագահ Աբդուլլա Շահիդը կժամանի Հայաստան
ՄԱԿ–ի ԳՎ նախագահ Աբդուլլա Շահիդը կժամանի Հայաստան
12:29
22 Հուլիսի 2022
Հայաստանում կատարվել է բացառիկ վիրահատություն. հեռացվել է հսկայական`12 կգ զանգվածով գոյացություն
Հայաստանում կատարվել է բացառիկ վիրահատություն. հեռացվել է հսկայական`12 կգ զանգվածով գոյացություն
22:37
21 Հուլիսի 2022
10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ, նախատեսված է 50մլն դրամի գումար
10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ, նախատեսված է 50մլն դրամի գումար
16:15
21 Հուլիսի 2022
Հիմնանորոգվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը, բյուջեից հատկացվել է մոտ 1մլրդ դրամ (ՖՈՏՈ)
Հիմնանորոգվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը, բյուջեից հատկացվել է մոտ 1մլրդ դրամ. ՖՈՏՈ
14:58
21 Հուլիսի 2022
Ավանեսյանը նշել է, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսի դեպքերի աճը
Ավանեսյանը նշել է, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսի դեպքերի աճը
12:57
21 Հուլիսի 2022
Կառավարությունը հաստատեց ապրիլյան քառօրյա և 44–օրյա պատերազմին մասնակցած գործազուրկ անձանց զբաղվածության ծրագիրը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Կառավարությունը հաստատեց ապրիլյան քառօրյա և 44–օրյա պատերազմին մասնակցած գործազուրկ անձանց զբաղվածության ծրագիրը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
10:56
21 Հուլիսի 2022
Երևանցիները բողոքում են տրանսպորտի ուշացումներից, քաղաքապետարանից պարզաբանում են
Երևանցիները բողոքում են տրանսպորտի ուշացումներից, քաղաքապետարանից պարզաբանում են