1մլն դոլարի գաղափարներ. ներկայացվել է Երևանի բարեկարգման նախաձեռնությունների կայքը
08.07.2019,
18:02
Երևանի քաղաքապետարանը երկուշաբթի ներկայացրել է ինտերակտիվ կայք

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը երկուշաբթի ներկայացրել է ինտերակտիվ կայք, որը թույլ կտա մայրաքաղաքի բնակիչներին առցանց ռեժիմում ներկայացնել քաղաքի բարեկարգման իրենց առաջարկությունները։
Ինչպես լրագրողներին երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, առավել կրեատիվ և հասարակական լայն աջակցություն ստացած նախաձեռնություն ստացած նախաձեռնություններին քաղաքային բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ (շուրջ 1 մլն դոլար)։
«Ինտերնետ հարթակում գրանցվելուց հետո Երևանի ցանկացած քաղաքացի կարող է ներկայացնել քաղաքի բարեկարգման իր առաջարկությունները և գաղափարները, որոնց կներկայացվեն կայքի օգտատերերի առցանց քվեարկության։ Նախագծի օգտին տված յուրաքանչյուր քվե բլոքչեյնի հիման վրա կունենա անհատական կոդ, որը կբացառի ֆեյքերի միջամտությունը և քվեարկության վրա ազդելու հնարավորությունը»,– ասաց Հարությունյանը, ընդգծելով, որ կայքում կարելի է գրանցվել բացառապես ID քարտի տվյալները մուտքագրելու միջոցով։
Փոխքաղաքապետի խոսքով, քաղաքապետարանի` փորձագետների հավանությանն արժանացած նախագծերից յուրաքանչյուրի իրագործմանը կհատկացվի մինչև 30 մլն դրամ (շուրջ 63 հազ դոլար), ինչը հնարավորություն կընձեռի տարեկան իրականացնել նմանատիպ մինչև 20 գաղափար։
Ինչպես հայտնեց Հարությունյանը, քաղաքացիների գաղափարները կընդունվեն մինչև սեպտեմբերի 30–ը, իսկ արդեն հոկտեմբերի 10–ին կսկսվի առցանց քվեարկություն, որը կտևի ճիշտ մեկ ամիս։
«Քվեարկության ավարտին փորձագետները կամփոփեն արդյունքները և կգնահատեն նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։ Եթե գաղափարնեի մարմնավորումը հնարավոր լինի, ապա արդեն հաջորդ տարի կսկսվեն դրանց իրագործման աշխատանքներ»,– ասաց նա։ -0-

Загружается новость ...
"Право"