Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել ևս մեկ զինծառայողի ընտանիքի

31.05.2017, 15:31
Մինչ օրս հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 11 զինծառայողների ընտանիքների։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել ևս մեկ զինծառայողի ընտանիքի
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը մայիսի 29-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին:

«Այսօր սպայական կազմի կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Загружается новость ... "Право"

2016 թ-ի նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի և մի շարք ուղեկցող օրենքների լրացումները, որոնք նախատեսում են Փոխհատուցման հիմնադրամի ստեղծում զոհված զինծառայողների ընտանիքների և վիրավորված զինվորների համար:

Համաձայն օրենքի` ենթադրվում է, որ մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նախատեսված է 10 մլն դրամի միանվագ փոխհատուցում, երկրորդ կարգի դեպքում` 5 մլն դրամի փոխհատուցում։ Դրանից հետո առաջին կարգի հաշմանդամները 20 տարիների ընթացքում ապահովագրավճարներ կստանան, ընդ որում` սպայական կազմին կփոխանցվի 300 հազար դրամի ապահովագրավճար, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարային կազմին` 200 հազար դրամ։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում ապահովագրավճարը կկազմի, համապատասխանաբար, 200 հազար դրամ, 150 հազար դրամ և 100 հազար դրամ։ Համակարգը ներդրվել է 2017 թվականի հունվարի 28–ից հետո։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը առաջին երկու փոխհատուցումների տրամադրման մասին որոշումը կայացրել է 2017 թ.-ի մարտի 21-ին

Մինչ օրս հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 11 զինծառայողների ընտանիքների:–0–