Երևանյան ծննդատանը նորածնի մահվան մանրամասներ են հայտնի դարձել

06.04.2018, 19:45
Բժիշկները հավաստիացրել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հաջորդ օրը նա մահացել է։
Երևանյան ծննդատանը նորածնի մահվան մանրամասներ են հայտնի դարձել

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

2018թ. ապրիլի 3-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ  իր քույրն ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը կեսարյան հատումով՝ հղիության 7-րդ ամսում,  ունեցել է արական սեռի երեխա, ով ծնվել է ճիչ արձակելով, ապա նրան տեղափոխել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Ըստ հաղորդման՝ բժիշկները հավաստիացրել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ապրիլի 4-ին հայտնել են, որ մահացել է, ինչը, նրա կարծիքով, բուժաշխատողների կողմից համապատասխան բուժօգնություն չցուցաբերելու հետևանք է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Նորածինը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։–0–