Վթարային ջրանջատում Արաբկիրում. 24 ժամ ջուր չի լինի

08.11.2017, 12:50
Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
Վթարային ջրանջատում Արաբկիրում.  24 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված`  նոյեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Ն. Զարյան, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիր 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական և Մալխասյանց փողոցները՝ իրենց նրբանցքներով, Կոմիտասի պողոտայի 35-ից-65, Գրիբոյեդովի 15, Ազատության պողոտայի կենտ համարները՝ իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի 24, 26, Խաչատրյան 29/1, 31/1, 33/1, 33/2, Ռիգայի 124, Հովսեփ Էմինի 126-ից-148 համարների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–