Ոստիկանությունը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակման մեջ կասկածվող անձի անունը. նա խոստովանել է իր արարքը

19.04.2016, 00:23
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակման մեջ կասկածվող անձի անունը։
Ոստիկանությունը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակման մեջ կասկածվող անձի անունը. նա խոստովանել է իր արարքը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակման մեջ կասկածվող անձի անունը։

Ըստ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդման` կասկածյալը Երևանի բնակիչ, 1984 թ.–ին ծնված Հովհաննես Մուրադյանն է։

ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան վրա հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել>>

Ոստիկանությունից նշել են, որ Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը: Հանգամանքները պարզվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 15–ին անհայտ անձն ավտոմեքենայով մոտեցել էր Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակետի ուղղությամբ։ 

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ։–0–