Ոստիկանությունում չկան կոռուպցիոն տարրեր. Օսիպյան

04.06.2018, 14:24
ՀՀ ոստիկանությունում չկան կոռուպցիոն տարրեր:
Ոստիկանությունում չկան կոռուպցիոն տարրեր. Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունում չկան կոռուպցիոն տարրեր, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Загружается новость ... "Лево"

«Վստահ հայտարարում եմ, որ հիմա նման բան չկա», – ասաց նա։

Միաժամանակ նա չբացառեց, որ հնարավոր է` որոշ ստորաբաժանումներում ավելի վաղ եղել են կոռուպցիոն երևույթներ։

«Սխալ է ասել, որ ոստիկանությունում նման երևույթները լայնորեն տարածված էին, սակայն չենք բացառում, որ նման բան եղել է», – ասաց Օսիպյանը` նշելով, որ դրանց բացահատյման դեպքում մեղավորները պարտադիր կպատժվեն։–0–