Ոստիկանությունն իրազեկում է. մշտական բնակության վայրը փոխելիս անձը պետք է 7 օրում գրավոր տեղեկացնի տեղական ռեգիստրին

08.08.2018, 20:05
Ոստիկանությունն իրազեկում է. մշտական բնակության վայրը փոխելիս անձը պետք է 7 օրում գրավոր տեղեկացնի տեղական ռեգիստրին:
Ոստիկանությունն իրազեկում է. մշտական բնակության վայրը փոխելիս անձը պետք է 7 օրում գրավոր տեղեկացնի տեղական ռեգիստրին

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:

«Արդյունքում հաշվառում չունենալով կսահամանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ, մասնավորապես, անձնագիր ստանալը կամ փոխանակելը, ՏԻՄ ըտրություններին առաջադրվելը, մասնակցելը և այլն։ Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը»,– նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–