Վերագործարկվել են երևանյան բոլոր շատրվանները (ՖՈՏՈ)
08.04.2018,
14:12
Վերագործարկվել են Երևանի բոլոր շատրվանները։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ձևավորված ավանդույթի համաձայն, որպես ապրիլյոթյան ևս մեկ ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, Մայրության և գեղեցկության օրը վերագործարկվում են մայրաքաղաքի բոլոր շատրվանները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հանրապետության հրապարակի ջրախոս կոթողների միացմանը ներկա են գտնվել բազմաթիվ երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր, ինչպես նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Հանրապետության գլխավոր հրապարակում հավաքված կանանց ու աղջիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում՝ ֆլեշմոբի միջոցով նրանց շնորհավորել են նաև փոքրիկ երևանցիները: 1

Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունների համար, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ ցուցաբերվող մշտական հոգատարության շնորհիվ 2800-ամյա մայրաքաղաք Երևանը միշտ երիտասարդ է մնում:-0-