Վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն տուգանքի գումարը վճարելու պարտականությունից. ԱՆ

24.05.2018, 12:38
Վարչական խախտում կատարած անձինք կազատվեն տուգանքի գումարը և այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից:
Վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն տուգանքի գումարը վճարելու պարտականությունից. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ՎԻՎ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը, մի կողմից, չի նպաստում պետության կողմից իրավախախտումների կանխմանը ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը, իսկ, մյուս կողմից, տուգանքների վճարումը, կապված հասցեատերերի սոցիալական վիճակով, շատ դեպքերում ունենում է բացասական հետևանքներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 2012 թ.–ի հունվարի 1–ից մինչև 2017 թ.–ի դեկտեմբերի 31–ը կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները:–0–