Ուշադրություն. Սուրենյանը զգուշացնում է ձյան առատ տեղումների մասին, սպասվում է բուք, մերկասառույց

26.12.2018, 13:56
Ուշադրություն. Սուրենյանը զգուշացնում է ձյան առատ տեղումների մասին և ներկայացնում, թե ինչ եղանակ է սպասվում Ամանորին:
Ուշադրություն. Սուրենյանը զգուշացնում է ձյան առատ տեղումների մասին, սպասվում է բուք, մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, Facebook–յան իր էջում զգուշացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդերևութաբանները հաղորդում են նաև, որ դկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, դեկտեմբերի 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հինգշաբթի կանխատեսվում է +5...+7, ուրբաթ ցերեկը ջերմաստիճանը կնվազի` հասնելով 0...+1–ի, իսկ շաբաթ օրը կցրտի, կանխատեսվում է 0...-2։ Միաժամանակ, դեկտեմբերի 30–ին և 31–ին ցերեկային ժամերին սպասվում է -1...-3։–0–