Ուրբաթ գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ. ՀՀ ՊՆ

29.04.2016, 10:27
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ:
Ուրբաթ գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–