Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն

28.04.2023, 20:54
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։

Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և «ТikTok» ընկերության միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը։-0-