Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ`15000 անձի համար

08.07.2021, 10:52
Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ`15000 անձի համար
Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ`15000 անձի համար

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ: 

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Ամբուլատոր֊պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: 

Հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

ՀՀ-ում պատվաստումներն անվճար են և իրականացվում են կամավորության սկզբունքով:–0–