625.49
6.89
522.2
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պատրաստ է ձեռք բերել ռուսական Sputnik V պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակ. նախարարը`ՌԴ դեսպանին

20:11
03 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:

Հարկ է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարում ունեն հայ-ռուսական առողջապահական համաժողովները, որոնք տարեկան կտրվածքով անց են կացվում Մոսկվայում և Երևանում: Ի դեպ, հերթական` 2021 թվականի համաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում:

Նախարար Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետ ակտիվ համագործակցել են:

«Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», - ասել է Անահիտ  Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս գործընթացն ունի լուրջ կառուցողական հիմք և ուղղված է ռազմավարական դաշնակիցների միջև համագործակցության զարգացմանը և մեր երկրների բնակչության առողջության և բարեկեցության ապահովմանը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:51
17 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 870 նոր դեպք, 1056 մարդ առողջացել է, 24 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 870 նոր դեպք, 1056 մարդ առողջացել է, 24 մարդ մահացել է
21:12
16 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Ucom ընկերությունը հայտարարել են համագործակցության մասին
Ucom-ը հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների և էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի
20:37
16 Ապրիլի 2021
Փաշինյանի խոսքը ոտքի է հանել գեներալներին, Վանեցյանն էլ տհաճ անակնկալ է պատրաստել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքը ոտքի է հանել գեներալներին, Վանեցյանն էլ տհաճ անակնկալ է պատրաստել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:01
16 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 194 զինծառայողների անունները
Հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 194 զինծառայողների անունները
13:52
16 Ապրիլի 2021
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել` դիմելով ԱԺ նախագահին և խմբակցություններին
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել` դիմելով ԱԺ նախագահին և խմբակցություններին
13:31
16 Ապրիլի 2021
Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը
Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը
11:04
16 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 961 նոր դեպք, 1075 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 961 նոր դեպք, 1075 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
10:49
16 Ապրիլի 2021
Քաղաքացուն վրաերթի ենթարկած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբ
Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբ
09:46
16 Ապրիլի 2021
Ամառ գարնան կեսին. Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև +31 աստիճան
Ամառ գարնան կեսին. Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև +31 աստիճան
21:44
15 Ապրիլի 2021
Անվտանգության խորհուրդը հրապարակել է գաղտնի նյութեր` ի պատասխան ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների (ՖՈՏՈ)
Անվտանգության խորհուրդը հրապարակել է գաղտնի նյութեր` ի պատասխան ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների.ՖՈՏՈ
15:37
15 Ապրիլի 2021
Ողբերգական վթար Արամուսում, մահացել է երկու զինծառայող և մի՞թե Փաշինյանը սթափ չէր ԱԺ-ում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ողբերգական վթար Արամուսում, մահացել է երկու զինծառայող և մի՞թե Փաշինյանը սթափ չէր ԱԺ-ում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
13:23
15 Ապրիլի 2021
Հայտնի են Կոտայքում վրաերթի հետևանքով մահացած երկու զինծառայողների անունները, հոսպիտալացված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է
Հայտնի են Կոտայքում վրաերթի հետևանքով մահացած երկու զինծառայողների անունները, հոսպիտալացված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է