Սպասվում է առանց տեղումների եղանակ
13.01.2016,
17:14
Հայաստանի տարածքում, հունվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնեցին «Հայպետհիդրոմետ» ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում, հունվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնեցին «Հայպետհիդրոմետ» ծառայությունից:
14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային եւ նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրեւ, անձրեւ:
Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով:
Երեւանում հունվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձնախառն անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, ցերեկը՝ +4+6 աստիճան:-0-