Շրջափակելով սահմանը Հայաստանի հետ` Թուրքիան արդյունավետ կերպով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասից. ՊՆ

11.03.2017, 12:23
Շրջափակելով սահմանը Հայաստանի հետ` Թուրքիան արդյունավետ կերպով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանից, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Շրջափակելով սահմանը Հայաստանի հետ` Թուրքիան արդյունավետ կերպով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասից. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Շրջափակելով սահմանը Հայաստանի հետ` Թուրքիան արդյունավետ կերպով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանից, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության մեջ» թեմայով:

Նրա խոսքով, Թուրքիան ոչ միայն շրջափակել է Հայաստանը` փակելով երկաթուղային ուղիներն ու պետական սահմանը, ինչն անախրոնիզմ է 21–րդ դարի համար, այլ նաև ունի շատ հստակ և միանշանակ դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

«Թուրքիայի դիրքորոշումն ադրբեջանամետ է, իսկ քաղաքականությունը, որը նա հրապարակային վարում է, կոչվում է «Երկու պետությունների մեկ ազգի քաղաքականություն», ինչը բնականաբար լուրջ բարդություններ է առաջացնում Թուրքիայի ընկալման հարցում նրա տարածաշրջանային ազդեցության տեսակետից։ Կարծում եմ, որ շրջափակելով սահմանը Հայաստանի հետ` Թուրքիան արդյունավետ կերպով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանից, քանի որ չնայած Վրաստանի հետ լավ հարաբերությունների առկայությանը, Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններին, այսօր դժվար է Թուրքիային համարել տարածաշրջանային դերակատար», – նշեց Սարգսյանը։–0–