Շրջանառվում են ՀՀ ԴԱՀԿ պետի թափուր պաշտոնի հավանական թեկնածուների անունները

20.04.2016, 13:11
Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո ԴԱՀԿ պետի պաշտոնում նրան փոխարինողի անուն է շրջանառվում:
Շրջանառվում են ՀՀ ԴԱՀԿ պետի թափուր պաշտոնի հավանական թեկնածուների անունները

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո ԴԱՀԿ պետի պաշտոնում նրան փոխարինողի անուն է շրջանառվում` ՀՀ գլխավոր դատախաղի տեղակալ, արդարադատության գեներալ մայոր Արմեն Հարությունյան, գրում է «Հրապարակ» թերթը:

ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական է տվել` պանամական սկանդալի ֆոնին>>

Թերթը նշում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: -0-