ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթ հայկական լրատվամիջոցների կենտրոնական թեման իշխող ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև ընթացող բանակցություններն էին, որոնք վերաբերում են իշխանական կոալիցիայի ստեղծմանը։ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով` ՀՅԴ-ի հետ գործակցությունը քննարկվում է հեռանկարային ապագայի տեսանկյունից։ Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է նախատեսված համագործակցության շրջանակում պատասխանատվության ոլորտի հստակեցման հարցին։ ՀՀԿ–ի հետ հնարավոր փոխգործակցության մասին իր կարծիքն է հայտնել նաև ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը։
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով