Սահմանապահները Հայաստանում չարագործի են ձերբակալել, ով «որոնում էր Սև ծով տանող ճանապարհը»

14.03.2016, 14:07
Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության աշխատակիցները սահմանախախտի են ձերբակալել, ով ապօրինի կերպով գտնվել է հայ–թուրքական սահմանի մոտակայքում:
Սահմանապահները Հայաստանում չարագործի են ձերբակալել, ով «որոնում էր Սև ծով տանող ճանապարհը»

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության աշխատակիցները սահմանախախտի են ձերբակալել, ով ապօրինի կերպով գտնվել է հայ–թուրքական սահմանի մոտակայքում, հաղորդում է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

«Շիրակի մարզի գյուղերից մեկում, սահմանային հատվածում, մի անծանոթ հետաքրքրվել է տեղացիներից, թե ինչպես կարելի է գնալ Թուրքիայի Հանրապետություն` Սև ծովի ափին հանգստանալու համար։ Աչալուրջ քաղաքացիներն օպերատիվ կերպով տեղեկացրել են միջադեպի մասին Գյումրու սահմանային ջոկատի մոտակա սահմանային ուղեկալի աշխատակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուս սահմանապահների և Հայաստանի իրավապահ մարմինների գործողությունների համատեղ ծրագրով` գյուղ է մեկնել օպերատիվ խումբ, որի կազմում ներառվել են ոստիկաններ, ԱԴԾ–ի աշխատակիցներ և Գյումրու սահմանային ջոկատի զինծառայողներ։

Մի քանի րոպեից չարագործը ձերբակալվել է։ Անձնական խուզարկության արդյունքում չարագործի մոտ հայտնաբերվել է Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագիր, տարբեր երկրների 8 տեսակի արտարժույթների բացառիկ նմուշներ։

 - рис.1

Չարագործի խոսքով` նա պարզապես սիրում է ճամփորդել «ավտոստոպով»։

«Իրավապահները բացատրել են սահմանախախտին, որ, Հայաստանի Հանրապետության «ՀՀ պետական սահմանի մասին» օրենքի 22–րդ հոդվածի համաձայն, նա խախտել է սահմանային գոտի մուտք գործելու և այնտեղ ժամանակավոր կացության կարգը, նա չունի իրավասու մարմինների պաշտոնական թույլտվությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մոտակայքում գտնվելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ այդ քաղաքացին հաշվառված է հոգեբույժի մոտ և 2015 թ.–ից որոնվում է կամավորների և Բելառուսի ոստիկանության կողմից` որպես անհայտ կորած։

Ըստ գործող օրենսդրության` ձերբակալվածը փոխանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ–ին `հետագա քննության համար։ –0–