Ամփոփվել են ՀՀ զինված ուժերում իրականացված միջոցառումները

06.02.2016, 13:20
ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 5-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2016թ. հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը:
Ամփոփվել են ՀՀ զինված ուժերում իրականացված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 06 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 5-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2016թ. հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված ծրագրերը:

 Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված ռազմավարական բնույթի միջոցառումների արդյունքները, առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կրման պայմանների և առաջնագծի ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

 Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նոր ուսումնական փուլի շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատշաճ կազմակերպելու հարցերին, հանձնարարել է առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:-0-