Հայաստանը հարձակման տակ է. աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին (ՖՈՏՈ)

19.10.2020, 12:00
Հայաստանը հարձակման տակ է. աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին. ՖՈՏՈ
Հայաստանը հարձակման տակ է. աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։

Նա իր Instagram–ի stories բաժնում լուսանկար է տեղադրել, որտեղ գրված է. «Հայաստանը հարձակման տակ է»։

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:\

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը: Սակայն Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունն ու անցել հարձակման։–0–

 - рис.1