Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի. ԵԽԽՎ բանաձև

12.10.2023, 18:43
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի. ԵԽԽՎ բանաձև
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում՝ պաշտոնյայի, ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևում։

«Վերջին հաղորդագրությունները ցույց են տվել դրա օգտագործումը, հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, Հայաստանում աշխատող 12 մարդու, այդ թվում ՝ Հայաստանի պետական պաշտոնյայի դեմ, ինչը, ամենայն հավանականությամբ, անդրազգային նպատակային լրտեսության օրինակ է»,- նշվում է բանաձևում։

Նշվում է, որ «Pegasus նախագծի» բացահայտման համաձայն, Ադրբեջանն օգտագործել է  Pegasus-ը նաև լրագրողների, անկախ լրատվամիջոցների սեփականատերերի և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ։-0-