Պատգամավորները ներկայացրել են Արարատ Միրզոյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում

14.01.2019, 13:53
Պատգամավորները ներկայացրել են Արարատ Միրզոյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում:
Պատգամավորները ներկայացրել են Արարատ Միրզոյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. / Նովոստի-Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: 

Երկուշաբթի անկացվող 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է Միրզոյանի կենսագրությունը, կրթությունը և պետական կառավարման ոլորտում աշխատանքի փորձը, ինչից հետո պատգամավորները գնացել են ընդմիջման։

Միրզոյանն աշխատել է «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամում: Աշխատել է «Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդական հիմնադրամում» (NIMD) որպես քաղաքական և ռազմավարական պլանավորման փորձագետ: Արարատ Միրզոյանն աշխատել է նաև «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում» (IFES)` որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող։

Загружается новость ... "Лево"

Եղել է գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Աշխատել է Հայաստանի ազգային արխիվում` որպես արխիվագետ: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։–0–