+13
Եղանակը Երևանում
Հայ

Պատանդ վերցրած տղամարդը պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

01:31
30 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են նոր մանրամասներ Երևանում նախօրեին տղամարդու կողմից աղջկա պատանդ վերցնելու դեպքի մասին։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 29-ին Երևանքաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում մի տղամարդ, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ ժամը 15։30-ի սահմաններում, ֆիզիկական ազատությունից ապօրինի զրկելու ձևով պատանդ է վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993թ.։ Մինչ այդ կոտրվել են նաև խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը։

Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։

Կնոջն ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել, և տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Պատանդ վերցված կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ տղամարդն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ երիտասարդկնոջը պատանդ վերցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պատանդ վերցնելը): Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվհետազոտումն ապահովելու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է