424.82
4.76
387.47
+14
Եղանակը Երևանում
Հայ

Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց «Զինվորական ծառայության մասին» օրինագծին

11:48
11 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախօրեին երեկոյան արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճահարույց նախագծին:

Ուրբաթ ավելի վաղ քվորում չապահովելու պատճառով մշտական հանձնաժողովի նիստը տեղափոխվել էր նույն օրն ավելի ուշ ժամի։

Ուսանողները Երևանում արդեն մի քանի օր է բողոքում են տարկետման սահմանափակման իրավունքի դեմ։ Նրանք մասնավորապես դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը` պնդելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը խոչընդոտելու է կրթության զարգացմանը։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրել է օրինագիծը երկրորդ ընթերցմամբ։ Նշվել է, որ օրինագիծը քննարկվել է տարբեր մակարդակներում, իսկ դրա հիմքում ընկած են արդյունավետ կառավարման, սոցիալական արդարության և հավասարության սկզբունքները։

Զաքարյանի խոսքով, առաջարկվում է տարկետում ստանալու նոր սկզբունք, որը հնարավորություն է տալիս լիարժեք օգտվել բարձրագույն կրթության առաջին փուլն անցնելու իրավունքից, ինչպես նաև ընտրել ծառայության տեսակը։ Նշվել է նաև, որ օրինագիծը նոր հնարավորությունն է բացում զինծառայության կազմակերպման հարցում։

Չնայած ուշ ժամին, ուսանողներն, այնուամենայնիվ, կրկին հավաքվել էին ԱԺ–ի շենքի դիմաց, որպեսզի ցույց տան իրենց համախմբվածությունն ու հետաքրքրվածությունը քննարկվող օրինագծի հարցում։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:56
21 Ապրիլի 2023
Պարանոցը կտրելով մորը սպանելու փորձ կատարած 36-ամյա տղամարդը կալանավորվել է
Երևանում պարանոցը կտրելով մորը սպանելու փորձ կատարած 36-ամյա տղամարդը կալանավորվել է
16:13
21 Ապրիլի 2023
Քննիչի կողմից առերևույթ կաշառք տալու վերաբերյալ տվյալներ են ստացվել
Քննչական կոմիտեն փաստաթղթերն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
14:49
21 Ապրիլի 2023
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
13:21
21 Ապրիլի 2023
ՌԴ քաղաքացին փորձել է Թբիլիսիից Երևան տեղափոխել 1 կգ քաշով ոսկյա ձուլակտոր, նա հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում (ՎԻԴԵՈ)
ՌԴ քաղաքացին փորձել է Թբիլիսիից Երևան տեղափոխել 1 կգ քաշով ոսկյա ձուլակտոր, նա հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում. ՎԻԴԵՈ
12:18
21 Ապրիլի 2023
ՀՀ–ում Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ. որտե՞ ղ է գտնվելու քաղաքը (ՎԻԴԵՈ)
ՀՀ–ում Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ. որտե՞ ղ է գտնվելու քաղաքը. ՎԻԴԵՈ
11:14
21 Ապրիլի 2023
ՀՀ–ում Պարեկային ծառայության պետ է ընտրվել
Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ
10:21
21 Ապրիլի 2023
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը
35 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը
09:49
21 Ապրիլի 2023
Հայաստանում նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ
Փաշինյանը նշեց, որ սա պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, և դա չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ ծառայություն
23:37
20 Ապրիլի 2023
Ադրբեջանը շուրջ 4 ժամ կրակ է բացել Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը շուրջ 4 ժամ կրակ է բացել Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
20:59
20 Ապրիլի 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա է կալանավորվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա է կալանավորվել
16:29
20 Ապրիլի 2023
«Չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»․ Թագուհի Թովմասյանն ակցիայի ժամանակ ԱԺ–ում քաշքշուկ սկսվեց (ՎԻԴԵՈ)
«Չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»․ Թագուհի Թովմասյանն ակցիայի ժամանակ ԱԺ–ում քաշքշուկ սկսվեց. ՎԻԴԵՈ
15:51
20 Ապրիլի 2023
Աստծուն չհավատացող մարդը Եկեղեցում գործ չունի. Վեհափառը` Փաշինյանի հայտարարության մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում