Պարզվել է Պոլիտեխնիկի տոնածառի մոտ գտնված արկղի պարունակությունը
25.12.2017,
13:37
Պարզվել է այսօր Պոլիտեխնիկի բակում տոնածառի մոտ գտնված կասկածելի արկղի պարունակությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պարզվել է այսօր Պոլիտեխնիկի բակում տոնածառի մոտ գտնված կասկածելի արկղի պարունակությունը։
Այսօր առավոտյան, ժամը 10.15-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:
«Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի», – նշում է Ջանոյանը Facebook–յան իր էջում ու ավելացնում, որ հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է:
Դեպքի հանգամանքնրը պարզվում են: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:–0–

Загружается новость ... "Лево"