«Ո՞վ կմտածեր». Սուրենյանը զարմացած է հայաստանցիների դժգոհություններից

27.12.2019, 10:40
«Ո՞վ կմտածեր». Սուրենյանը զարմացած է հայաստանցիների դժգոհություններից
«Ո՞վ կմտածեր». Սուրենյանը զարմացած է հայաստանցիների դժգոհություններից

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հարցադրում է արել այն մասին, թե ով կմտածեր, որ մեր օրերում ձմռանը մարդիկ կդժգոհեն ոչ թե ցուրտ, այլ տաք եղանակից:

«Ով կմտածեր, որ կապրենք այնպիսի ժամանակներում, որ ժողովուրդը ձմռանը կդժգոհի ոչ թե ցրտերից, այլ տաք եղանակից»,- գրել է այսօր Սուրենյանն իր Facebook-յան էջում:
  
Ավելի վաղ օդերևութաբանը հայտնել էր, որ Հանրապետության տարածքում այս օրերին ձմեռվա համար ռեկորդային տաք եղանակներ են գրանցվել:

Հայպետհիդրոմետի տեղեկացմամբ, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, իսկ 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Երևանում 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ: -0-