416.92
4.78
387.22
+27
Եղանակը Երևանում
Հայ

Օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերը Հայաստանում տուգանվելու դեպքում տուգանքները կվճարեն սահմանի վրա

20:11
12 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերը Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանք ունենալու դեպքում կվճարեն դրանք սահմանի վրա, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը։

Նրա խոսքով` այս փոփոխությունն ուժի մետ կմտնի 2016 թ.–ի մարտի 1–ից, ինչից հետո օտարերկրյա պետհամարանիշներ ունեցող ավտոմեքենաներով կատարված խախտումները կֆիքսվեն տեսահսկման սարքերի կողմից։ Կատարված խախատումների մասին էլեկտրոնային համակարգերի միջոցով կիրազեկվի նաև Հայաստանի մաքսային ծառայությունը։

«Սահմանապահները տեղում կիրազեկեն ավտոմեքենայի սեփականատիրոջը տուգանքի առկայության մասին, ինչից հետո վարորդին կտրամադրվի երկու ամիս ժամկետ, որը նաև տուգանքի հարցով որոշումը բողոքարկելու ժամկետն է։ Եթե ավտոմեքենայի սեփականատերը չվճարի տուգանքը երկու ամսվա ընթացքում, ապա նա մեկ տարով կզրկվի երկիր մուտք գործելու իրավունքից», – նշեց նա։

Իսկ եթե օտարերկրյա պետահամարանիշներով մեքենայի սեփականատերը Հայաստանի քաղաքացի է, ապա տուգանքների մասին իրազեկումը կիրականացվի սովորական ընթացակարգով։

«Եթե օտարերկրյա քաղաքացին գտնվում է Հայաստանում երկար ժամանակ, ապա նա պարտավոր է  հաշվառում անցնել բնակության վայրում։ Այդ հասցեով էլ կուղարկվեն կատարված խախտումների մասին ծանուցումները», – ասաց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման