«Նովոստի–Արմենիա»-ն զգալիորեն մեծացրել է մեր ներկայությունը տարբեր հարթակներում, ինչն ավելացրել է բաժանորդների թիվը և նպաստել վաճառքի աճին
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Որպես Հայաստանում իրադարձային զբոսաշրջությունը զարգացնող ընկերություն՝ մենք միշտ հատուկ ուշադրություն ենք դարձնում մեդիա ընկերությունների հետ տարբեր ձևաչափերով համագործակցությանը։ 2024 թվականին «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հանդես է եկել որպես մեր տեղեկատվական գործընկեր Երևանի գաստրոնոմիկ և Գարեջրի օրերի միջոցառումների շրջանակում։ Ուրախ ենք կիսվել մեր համագործակցության փորձով։
Յուրաքանչյուր միջոցառում ունի իր նպատակն ու թիրախային խումբը և պահանջում է յուրահատուկ մոտեցում ճշգրիտ ներկայացման համար: «Նովոստի-Արմենիա»–ի թիմի բազմակողմանի, օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք կազմակերպել գրագետ մեդիա արշավ, ներգրավել նոր այցելուներ և համակողմանի լուսաբանել փառատոները մեդիաընկերության տարբեր հարթակներում։
Երեք միջոցառում լուսաբանվեց իր ձևաչափով՝ խաղերի, ռեպորտաժների, հոդվածների, հարցազրույցների, տեղեկատվական նյութերի տեսքով։ Մեդիա արշավը զգալիորեն մեծացրեց մեր ներկայությունը տարբեր հարթակներում, ինչը հանգեցրեց մեր բաժանորդների թվի ավելացմանը, «Գինու վայելք» փաթեթների վաճառքի աճին և հիմնական առաքելության և միջոցառումների գաղափարների տարածմանը թե՛ հայ հասարակության, թե՛ ռուսալեզու համայնքի շրջանում։
Մենք շնորհակալ ենք «Նովոստի-Արմենիա»–ի թիմին՝ համագործակցության և միջոցառումների գրագետ լուսաբանման համար։ Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կլինի մշտական և փոխշահավետ։
Մերի Բադալյան՝ EventToura-ի համահիմնադիր և Yerevan Gastronomic Days-ի կազմակերպիչ