Նոր նշանակումներ ԱԱԾ–ի և ոստիկանության կառուցվածքում
14.06.2018,
12:42
Նոր նշանակումներ ԱԱԾ–ի և ոստիկանության կառուցվածքում:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր է ստորագրել ԱԱԾ և ոստիկանության կառուցվածքներում նշանակումների և պաշտոնից ազատելու մասին։
Մասնավորապես, Ստեփան Մելքոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Վարդան Մովսիսյանը` ոստիկանության պետի տեղակալ։
Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։–0–