Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է
16.04.2018,
15:52
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է, այդ մասին հաղորդում է Tert.am-ը:
Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև։
Ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական շղթան, կոտրում են պատնեշը։ Ցուցարարներից շատերը բարձրացնում են ձեռքերը վեր` ցուցադրելով, որ իրենք զինված չեն։ Մասնակիցներին հետ են մղում դեպի Օպերա։ Բախման վայրում ծուխ է։ -0-