Նախագահն ազատել է զինված ուժերի թիկունքի պետին զբաղեցրած պաշտոնից
15.08.2018,
18:51
Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:
Համապատասխան որոշում նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է չորեքշաբթի։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի», – ասվում է հրամանագրում։-0-