Միայն դեղատոմսով հակաբիոտիկների վաճառքը կսահմանափակի ինքնաբուժությունը և կնվազեցնի ռիսկերը. հայ փորձագետ
23.11.2016,
15:17
Դեկտեմբերի 15–ից հակաբիոտիկների վաճառքը Հայաստանում իրականացվելու է միայն բժշկի դեղատոմսով։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Միայն դեղատոմսով հակաբիոտիկների վաճառքը կսահմանափակի ինքնաբուժությունն ու և կնվազեցնի հակաբիոտիկների սխալ օգտագործման հետ կապված ռիսկերը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
2016 թ.–ի դեկտեմբերի 15–ին Հայաստանում ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են բժշկի դեղատոմսով մի շարք դեղերի վաճառքի խստացում։ Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում են տուգանքներ առանց բժշկի նշանակման հակաբիոտիկների վաճառքի համար։
«Դեկտեմբերի 15–ից հակաբիոտիկների վաճառքը Հայաստանում իրականացվելու է միայն բժշկի դեղատոմսով։ Այսօր հակաբիոտիկներ են «նշանակվում» հարևանների և ծանոթների կողմից, հաշվի չի առնվում ո՛չ հիվանդության սպեցիֆիկան, ո՛չ օրգանիզմի առանձնահատկությունները, ինչն անթույլատրելի է», – ասաց Աբովյանը։
Նա ամփոփեց Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման շաբաթվա արդյունքները, որը Հայաստանում անցկացվեց նոյեմբերի 14–20–ը։ Անցկացման նպատակն էր իրազեկել հասարակությանը հակաբիոտիկների սխալ օգտագործման վտանգի մասին։
«Աշխարհը կանգնած է լուրջ խնդրի առաջ, երբ ինֆեկցիոն հիվանդություններն անհնար կլինի բուժել հակաբիոտիկներով, քանի որ դրանց սխալ օգտագործումը կհանգեցնի դրանց նկատմամբ կայունության առաջացմանը», – ասաց Աբովյանը։
Նա հիշեցրեց, որ հակաբիոտիկներն ազդում են միայն ինֆեկցիաների դեպքում, այդ պատճառով դրանց օգտագործումը վիրուսների դեմ պայքարում, մարմնի ջերմության իջեցման դեպքում ոչ միայն անօգուտ է, այլև վնասակար։
«Հակաբիոտիկների երկարատև օգտագործումը հանգեցնում է դրանց արդյունավետության նվազմանը։ Հարկավոր է նաև հիշել, որ հակաբիոտիկներ անհրաժեշտ է օգտագործել մայն բժշկի կողմից նշանակված սխեմայով, չի կարելի զբաղվել ինքնագործունեությամբ», – ասաց Աբովյանը։
Մարդկային օրգանիզմի կայունությունն աստիճանաբար զարգանում է բոլոր հակաբիոտիկների նկատմամբ։ Աշխարհում 700 հազար մարդ մահանում է կայուն բակտերիաների հետևանքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, անհրաժեշտ միջոցառումների բացակայության դեպքում հակաբիոտիկների սխալ օգտագործման հետևանքներից մահացության ցուցանիշը 2050 թ.–ին կկազմի 10 մլն մարդ, իսկ վնասը` 100 տրիլիոն դոլար։–0–