Մայիսի 22–ին ջուր չի լինի Երևանի միանգամից երկու վարչական շրջաններում
18.05.2018,
19:36
Մայիսի 22–ին ջրանջատում է նախատեսված Երևանի միանգամից երկու վարչական շրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 22–ին ջրանջատում է նախատեսված Երևանի միանգամից երկու վարչական շրջաններում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` մայիսի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Եկմալյան փողոցի, Սարյան փող․ 6-ից-40, Պուշկինի փող․ 35-ից-72, Փարպեցի փող․ 1-ից-8, Մաշտոցի փող․ 17-ից-27, Արամի փող․ 64-ից-92, Բուզանդի փող․ 83-ից-107, Ամիրյան փող․ 18-ից-80, Մայիսյան փող․ 33, Լեոյի փող․ 1 համարների, Թումանյան 2-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
Загружается новость ... "Лево"
Միաժամանակ, ընկերությունից հաղորդեցին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` մայիսի 22-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝, Արտաշիսյան, Շիրակի, Եղբայրության, Շարուրի, Թադևոսյան, Բագրատունյաց, Արարատյան, Տարոնցու, Չեխովի, Մանանդյան, Հովսեփյան փողոցների, Շիրակի փող․ 2-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Աէրացիա, Ներքին և Վերին Չարբախներ թաղամասերի, Ներքին Շենգավիթ թաղամասի 9, 12, 14, 16 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–