ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս

08.04.2020, 16:37
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտերի բոլոր քարտապաններին առաջարկում է օգտվել Yandex Taxi ծառայություններից և ստանալ 30% զեղչ
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտերի բոլոր քարտապաններին առաջարկում է օգտվել Yandex Taxi ծառայություններից և ստանալ 30% զեղչ` երթևեկության դիմաց քարտով վճարելու դեպքում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։ 

Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է քարտը կցել Yandex Taxi հավելվածում և ընտրել այն, որպես հիմնական վճարման եղանակ: 

Ուշադրություն՝ Ակցիան մեկնարկել է ապրիլի 1-ին և կտևի մինչև 2020 թ. վերջ՝ Երևան քաղաքի տարածքում և կվերաբերի Yandex Taxi-ի հետևյալ սակագներին՝ Comfort, Comfort + և Business։ 

Загружается новость ... "Лево"

Mastercard World Black Edition քարտը կարելի է ձևակերպել Մոսկովյան 35հասցեում գործող Պրիվիլեգիա մասնաճյուղում՝ «Պրիվիլեգիա» փաթեթի շրջանակներում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով ձեզ հասանելի են նաև՝ 

· անձնական մենեջեր և անհատական սպասարկում պրեմիում դասի գրասենյակում,

· բրոկերային ծառայություններ,

· ավանդների բարձր տոկոսադրույքներ,

· LoungeKey ծառայություն, որը հնարավորություն է ընձեռնում օգտվել 100-ից ավելի երկրների, 300-ից ավելի քաղաքների, 600-ից ավելի օդանավակայանների VIP գոտիներից,

·  մեկ օրացուցային տարվա ընթացքում 30 օր անվճար ճամփորդական ապահովագրություն ՀՀ սահմաններից դուրս,

·  վարկեր շահավետ պայմաններով և վարկային գիծ՝ մինչև 55 օր արտոնյալ մարման ժամանակահատվածով,

·  ընտանիքի անդամների համար լրացուցիչ քարտի անվճար ձևակերպում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է օգտվել ամբողջ աշխարհում` ավելի քան 1 միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ վճարումներ ավելի քան 32 միլիոն վաճառքի և սպասարկման կետերում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-