Մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի. Փաշինյան

27.10.2018, 18:00
«Մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։                                               

«Սակայն կարծում եմ, որ մենք պետք է իրական օգտագործենք վաղաժամ–պայմանական ազատ արձակման մեխանիզմը` փոխելով պատժի միջոցները, որպեսզի անհատապես մոտենանք յուրաքանչյուր դատապարտյալի», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով, համաներումը չի ենթադրում անհատական մոտեցում, այդ պատճառով անհրաժեշտ է գործերն ուսումնասիրել առանձին։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 25–ի նիստի ժամանակ որոշում է ընդունել հոկտեմբերի 31–ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է «Էրեբունի–Երևանի հիմնադրման 2800–ամյակի և Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100–ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը։–0–