423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

«Խնդրում եմ տեր կանգնեք երեխաներիս, նրանց տարեք ստուգման, Արմինեին` նույնպես». այսօր գիշերը ինքնասպան եղած տղամարդը գրություն է թողել

17:29
18 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր գիշերը ինքնասպանության դեպք է գրանցվել Երևանում։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 34–ամյա Դավիթ Մելքումյանը, ըստ նախնական տեղեկությունների, 12-րդ հարկից իրեն ցած է նետել: Մելքումյանը «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի տնօրեն էր, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա և սպասում էին երրորդ երեխային:

Pastinfo-ի հաղորդմամբ, Դավիթը, ով Տավուշի մարզի բնակիչ էր, նախօրեին Երևան էր եկել եղբոր տուն։

Աղբյուրի տեղեկացմամբ, նա ունեցել է առողջական խնդիրներ։ Այդ մասին մահացածի եղբորը ահազանգել և տեղյակ է պահել Իջևանի հոգեբույժը:

Նա գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փաստորեն Երևան գալուց ընդամենը ժամեր անց գործել է ինքնասպանություն:

Չնայած այն փաստին, որ տվյալ պահին տանը այլ անձինք էլ են եղել, օգտվելով հյուրասենյակում մենակ գտնվելու հանգամանքից`տղամարդը 12-րդ հարկից նետվել է ցած։

Ըստ կայքի տեղեկությունների՝ տղամարդը վերջին շրջանում շատ մտահոգիչ է իրեն դրսևորել և անգամ կյանքին վերջ դնելու մտքեր է արտահայտել, իրեն անգամ թվացել է, որ անբուժելի հիվանդ է:

Հայտնի է դարձել նաև, որ նրա ավտոմեքենայի սրահից մի գրություն է հայտնաբերվել, որում նա խնդրել է հարազատներին, այդ թվում եղբորը իր երեխաների մասին հոգ տանել, նրանց հետազոտման տանել։

«Խնդրում եմ տեր կանգնեք իմ երեխաներին, ես էլ չեմ կարող այսպես ապրել, երեխաներին տարեք ստուգման, Արմինեին` նույնպես, պտուղը չի կարելի պահել, վաճառեք ամեն ինչ միայն փրկեք նրանց», – նշվում է գրության մեջ։

Թե ինչն է նրան այդքան անհանգստացրել, առայժմ հնարավոր չի եղել պարզել:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը