Կատարվում է քննություն ԱԱԾ աշխատակցի ինքնասպանության հանգամանքները պարզելու համար
08.08.2016,
14:23
Կատարվում է քննություն ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ Խ.Ղահրամանյանի մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 1980 թվականին ծնված Խ.Ղահրամանյանը 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանում։ Վերջինիս դիակը հայտնաբերել է մայրը՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։
ԱԱԾ աշխատակից է ինքնասպան եղել Երևանում>>
Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներովմ (ինքնասպանության հասցնելը)։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Խ.Ղահրամանյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։–0–