ԱԱԾ աշխատակից է ինքնասպան եղել Երևանում
08.08.2016,
11:07
Նախօրեին Երևանում Ազգային անվտանգության աշխատակից է ինքնասպան եղել։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում Ազգային անվտանգության աշխատակից է ինքնասպան եղել։
Shamshyan.com–ի հաղորդմամբ` օգոստոսի 7–ին ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 103 շտապօգնության հերթապահ բրիգադից, որը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 10-րդ բնակարանում ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 36-ամյա Խաչատուր Ղահրամանյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը աշխատում էր Ազգայի անվտանգության ծառայությունում, իսկ նրա դին հայտնաբերել է մայրը, ով Երևանում գործող մանկական կենտրոններից մեկի տնօրենն է: –0–