«Կարմիր գծերում» կայանման վճարները կթանկանան

07.07.2017, 19:29
«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն թանկացնում է ավտոմեքենաների կայանման վճարները:
«Կարմիր գծերում» կայանման վճարները կթանկանան

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օգոստոսի 1-ից գրեթե 50%–ով թանկացնում է ավտոմեքենաների կայանման վճարները:

«Հարգելի վարորդ, տեղեկացնում ենք, որ 2017 թ.–ի օգոստոսի 1–ից 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս Ձեր հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամ միջնորդավճար և 123.4 դրամ ԱԱՀ: Ավտոկայանատեղի վճարը առանց միջնորդավճարի վճարելու համար օգտվեք վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից», – նշվում է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ի Facebook–յան էջում։

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ 2017 թ.–ի օգոստոսի 1–ից 1045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100 դրամ ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար և 24.2 դրամ ԱԱՀ:–0–