Կալանավորված Մանվել Գրիգորյանը, հնարավոր է, ազատ արձակվի

04.07.2018, 10:52
Կալանավորված Մանվել Գրիգորյանը, հնարավոր է, ազատ արձակվի:
Կալանավորված Մանվել Գրիգորյանը, հնարավոր է, ազատ արձակվի

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանին, հնարավոր է, ազատ արձակեն առողջական խնդիրների պատճառով, գրում է «Հրապարակը»։ 

«Մանվել Գրիգորյանի մերձա­վորների պնդմամբ` նրա վրա վերջում կմնա «զենքի» հոդվածը, «որի համար մի քանի տարի է հասնում: Զենքն էլ պահել է Նա­զիկի քրոջ տղան՝ «վիզ» է վերց­րել, Մանվելն «օժանդակող» է»», – նշում են հոդվածի հեղինակները։

Загружается новость ... "Лево"

«Ինչ վերաբերում է տուշոնկա-սգուշչոնկաներին, դրանք 2 միլիոն դրամի են, 3-ի դեպքում է քրգործ հարուցվում։ Եթե հաշվի առնենք, որ իր հիվանդությունը՝ կառավարության որոշմամբ, այն հիվանդությունների ցանկում է, որոնց համար կալանքից ազատվում են, գեներալը նոր բուժզննություն կանցնի, ու չի բացառվում, որ ազատ արձակվի՝ հաշվի առնելով նաև հայրենի­քի հանդեպ ծառայությունները, հո չեն թողնելու բանտում մեռնի: Մնում է բարոյական պահը: Այ, էդ ամենադժվար բանն է լինելու իր համար», – գրում է թերթը։–0–