Ջրհեղեղից տուժած արթիկցիները պատրաստվում են բունտ կազմակերպել
28.06.2016,
12:55
Շիրակի մարզում արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շիրակի մարզում արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, գրում է shamshyan.com–ը։
Արթիկ քաղաքում հունիսի 24–ին տեղի ունեցած բնական աղետի` ջրհեղեղի հետևանքով փողոցում հայտնված բնակիչներն՝ ի նշան բողոքի, պատրաստվում են փակել Երևան-Գյումրի ավտոճանապարհը:
Արթիկի մանկապարտեզից դուրս է բերվել մոտ 70 երեխա ջրալցման հետևանքով>>
Արթիկցիների խոսքերով` երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արթիկ, տեղի իշխանությունները հայտարարեցին, թե միայնակ չեն թողնի բնակիչներին, կկատարեն անհրաժեշտ գործողություններ՝ թեթևացնելու բնակչի հոգսը, սակայն վարչապետի գնալուց հետո ոչինչ չի փոխվել։ Արթիկցիներին անգամ չի հաջողվում հանդիպել քաղաքապետի հետ։
Կայքի հաղորդմամբ` Արթիկի բնակիչները խնդրում են գոնե տրամադրել տեխնիկա` ջրհեղեղի հետևանքները չեզոքացնելու համար։–0–