+14
Եղանակը Երևանում
Հայ

ԱԻՆ-ն ահազանգում է` Հայաստանում մեծանում է ինքնասպանությունների թիվը

15:40
25 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ինքնասպանությունների թիվը 2015 թվականին Հայաստանում աճել է,  հինգշաբթի լրագրողներին հայտնեց ԱԻՆ ճգնաժամային ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով, 2015 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվը 40-ով ավելացել է: «Անցած տարի գրանցվել է  ինքնասպանության 557 փորձ և 195 դեպք, այդ թվում` 133 ինքնասպանության դեպք կախվելու միջոցով և 32 դեպք բարձրունքից ցած նետվելու միջոցով»,-ասաց Խանգելդյանը:

«Նաև եղել են ինքնահրկիզման, երակները կտրելու, զենքի կիրառման և դեղահաբերի միջոցով կյանքին վերջ տալու փորձեր»,-ավելացրեց նա:

Կենտրոնի ղեկավարի խոսքով, ամենախոցելի տարիքում են 40-ից բարձր տարիք ունեցող մարդիկ (բոլոր դեպքերի 78 տոկոսը): Խանգելդյանը նաև նշեց, որ ինքնասպանությունների դեպքերի քանակով տղամարդիկ 3-4 անգամ գերազանցում են կանանց:

Իր հերթին հոգեբան Սամվել Խուդոյանն ավելացրեց, որ եվրոպական երկրների համեմատ, Հայաստանում ինքնասպանությունների թիվն ավելի քիչ է:

«Ամենալուրջ սթրեսային իրավիճակ` հատկապես կորուստ կարող է  մարդու հասցնել ինքնասպանության: Ցանկացած մարդ կարող է բախվել սթրեսային իրավիճակի հետ, դեպրեսիայի մեջ ընկնել, բայց և այնպես որոշ մարդիկ դիմում են ինքնասպանության, որոշները` ոչ»,-ասաց Խուդոյանը:

Նա ավելացրեց, որ ամենից հաճախ ինքնասպանության են դիմում թույլ հոգեվիճակ ունեցող մարդիկ, նշելով, որ նրանք հաճախ խնդրի լուծումը տեսնում են դրանցից խույս տալու մեջ:

Հոգեբանի խոսքով, մարդու ինքնասպանություն գործելու մտադրության  4  ակնարկ կա: Նա նաև նշեց, որ ինքնասպանության մտքից հեռանալու հնարավորություն է հոգեկան ծանր վիճակից դուրս գալը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է