Ի՞նչ պաշտոն կստանձնի ՀՀ նախկին գլխավոր դատախազը
08.10.2016,
11:45
Օգոստոսի 4–ին Կոստանյանը հրաժարական ներկայացրեց առողջական խնդիրների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չնայած լուրեր են շրջում, թե Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնն այնքան էլ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի սրտով չէ, և նա կնախընտրեր Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, սակայն, «Հրապարակի» տեղեկություննրով, նրա ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստանի իշխանություններին։
«Եվ կարծում ենք՝ մոտ ապագայում կգա հաստատումը, ու Կոստանյանն առաջիկայում կփոխարինի այս պաշտոնում իրեն չարդարացրած Յուրի Վարդանյանին», – նշում են հոդվածի հեղինակները։
Օգոստոսի 4–ին Կոստանյանը հրաժարական ներկայացրեց առողջական խնդիրների պատճառով։–0–