Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 24–ին. պարզաբանում են օդերևութաբանները

23.04.2018, 10:36
Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 24–ին. պարզաբանում են օդերևութաբանները
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Ողջ շաբաթվա ընթացքում, այդ թվում` ապրիլի 24–ին, հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 24–26–ը կբարձրանա 5–7 աստիճանով։ Երևանում երկուշաբթի կանխատեսվում է +18...+20 աստիճան, մինչև ուրբաթ ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա` հասնելով +24...+26–ի։–0–