ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին, նշվում է ՀՀ ԱԺ–ի կայքում։
«ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», –նշված է Բաբլոյանի հայտարարության մեջ։–0–