ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

09.04.2018, 15:52
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով երկուշաբթի ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, ընդունեց կառավարության հրաժարականը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 212-րդ հոդվածն` ընդունել կառավարության հրաժարականը։ Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից», – նշվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։–0–