423.88
4.13
401.63
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը

17:03
26 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ տվյալներ են ստացվել, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առևտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ կատարելու՝ ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար, անձամբ և միջնորդների միջոցով տվել են, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձինք ստացել են կաշառք:


Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Загружается новость ... "Право"

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական բազմածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2017 թ.–ի մայիսի 25–ին ձերբակալվել են մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետ Ե. Մ.-ն:

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմածավալ քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:40
18 Հոկտեմբերի 2023
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կայցելի Հայաստան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն պաշտոնական այցով կայցելի  Հայաստան
15:32
18 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը. ՎԻԴԵՈ
15:09
18 Հոկտեմբերի 2023
«Հոգատարությունը ջերմացնում է». Ամերիաբանկը կտրամադրի 100մլն դրամ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար
Ամերիաբանկը հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախից Հայաստան բռնի տեղահանված ընտանիքներին, որոնք ապաստանել են Շիրակի մարզում
12:47
18 Հոկտեմբերի 2023
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Դատախազը սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում
10:05
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, մառախուղ և անձրև
Սպասվում է մառախուղ և անձրև. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
09:07
18 Հոկտեմբերի 2023
Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր. ՎԻԴԵՈ
16:00
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
Նիկոլ Փաշինյան Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
14:13
17 Հոկտեմբերի 2023
Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Մանկապարտեզում Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
12:19
17 Հոկտեմբերի 2023
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ սխեմայի միջոցով պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել (ՎԻԴԵՈ)
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ  սխեմայի միջոցով  պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել. ՎԻԴԵՈ
16:05
16 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
15:59
16 Հոկտեմբերի 2023
Քաղաքացու ահազանգի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Պարզվել է, որ Երևանում հացի արտադրամասը գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով